Թուրքիայի նախագահը մեղադրվում է 1 տրիլիոն լիրայի անհետացման մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 18:45

8Թուրքիայի նախագահը մեղադրվում է 90-ականներին «փաստաթղթեր կեղծելու և կուսակցությունների մասին օրենքը խախտելու» մեջ: Անկարայի Սինջան շրջանի Քրեական գործերով դատարանը որոշել է լսել Գյուլի բացատրությունները 90-ականների կեսերին մեծ աղմուկ բարձրացրած «մեկ տրիլիոն լիրայի» անհետացման հարցի շուրջ: Նախագահի մամլո գրասենյակից հերքել են մեղադրանքը և նշել, որ Գյուլը, ով այդ ժամանակ պատգամավոր էր իսլամիստական  «Բարօրություն» կուսակցությունից, դիմել էր Ազգային մեծ ժողովին` ետ վերցնելու իր խորհրդարանական անձեռնմխելիությունը և բացահայտորեն քննելու հարցը դատարանում, սակայն խորհրդարանը մերժել էր նրա առաջարկը: «Նախագահ Գյուլը որևէ առնություն չունի պետական գումարների անհետացման հետ, ինչի մասին այժմ բարձրաձայնում են պատեհապաշտները»,- ասված է Գյուլի մամուլի գրասենյակի հաղորդագրությունում: Համաձայն Թուրքիայի Սահմանադրության՝  նախագահը, որն ունի անձեռնմխելիություն, կարող Է դատարանի առաջ կանգնել միայն ՙհայրենիքի դավաճանության՚ համար մեղադրանք ներկայացվելու դեպքում:

Աղբյուրը` Անատոլու գործակալություն

Դիտվել է 2329 անգամ:
Print Friendly

Leave a Reply