Պրոֆեսոր. ՀՀ-ն քաղցրահամ ջրի խնդիր դեռ չի ունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 13:44
«Հայաստանը, իմ կարծիքով, քաղացրահամ ջրի պրոբլեմ դեռ չի ունենա երկար ժամանակ, քանի որ մենք ջրաբաշխ ռեգիոն ենք»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը:
Նրա խոսքերով`պատահական չէ, որ քաղցրահամ ջուրը 21-րդ դարում ավելի թանկ արժե, քան, օրինակ, նավթը:
Ըստ նրա` ջրային ռեսուրսների առումով Հայաստանը հակասական իրավիճակում է. տարեկան մթնոլորտային տեղումներից մոտ 6 միլիարդ խմ ջուր ունենք, որի մեծ մասն անօգուտ կորչում է:
«Հայկական լեռնաշխարհը ջրաբաշխ ռեգիոն է. մեր տարածքում են ձևավորվում հարակից շրջաններին ջուր մատակարարող հիմնական արտերիաները: Մեր հարևան Ադրբեջանի ջրային ռեսուրսների, եթե չեմ սխալվում, 40-50 տոկոսը միայն Հայաստանից գնացող ջրերի հաշվին է ձևավորվում»,- ասաց նա:
Ըստ մասնագետի` Թուրքիան այսօր այնպիսի լուրջ քաղաքականություն է վարում իր հարևան չոր ցամաքային երկրների նկատմամբ` ունենալով հզոր հիդրոտեխնիկական կառույցների ու հանգույցների հնարավորություն, որ իր երկրում ունեցած ջային ռեսուրսի մեծ մասը կարողանում է պահել իր տարածքում:
Հայաստանը, ըստ Ա. Խոյեցյանի, նման հնարավորություն չունի, իսկ «եթե կարողանար ստեղծել մոտ 10 շատ մեծ ջրամբարներ, ու կուտակեր ջուրը, դրական պրոդուկտիվությունն արհեստականորեն կբարձրացվեր»:
Պրոֆեսորի ներկայացմամբ` վտանգավոր է նաև արդյունաբերության զարգացման հետևանքով ջրի աղտոտումը, քանի որ, եթե ջուրը քանակապես կարող է վերականգնվել, ապա որակապես չի վերականգնվում:
Aysor.am






Facebook
Tweet This
Email This Post
