Նարեկ Հախնազարյանը` Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 1, 2011 13:38

Չայկովսկու անվան 2011 միջազգային մրցույթում հաղթել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Մրցույթից այսօր մարամասներ ներկայացրեց Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանը նշելով, որ աշխարհի լավագույն մրցույթն է, իսկ կոնկրետ թավջութակի ասպարեզում երևի թե ամենակարևորն է:

Ըստ նրա, կան մրցույթներ, որտեղ հաղթում ես, սակայն այն քեզ ոչինչ չի տալիս, բայց Նարեկ Հախնազարյանի դեպքում, արդեն նախատեսված համերգներ կան կարևոր դահլիճներում մեծ արտիստների հետ և արդեն գործակալությունները պայմանագրեր են առաջարկում Նարեկին:

Է. Թոփչյանը հաղորդեց, որ Հայաստանից Նարեկ Հախնազարյանը միակ մրցանակակիրն է, չնայած այդ մրցույթում հաղթել է նաև Կարինե Գեորգյանը, ով  սակայն Հայաստանը չի ներկայացրել: «Մեր մշակույթի համար այս իրադարձությունը, իսկական գլուխ գովելու առիթ է. մենք գլուխ գովում ենք, սակայն առիթները այնքան էլ շատ չեն»,- ընդգծեց նա:

«Իսկական և դժվար հաղթանակ»,- այպես բնորոշեց Էդուարդ Թոփչյանը և հավելեց, որ շատ հայտնի երաժիշտներ անցել են Չայկովսկու անվան մր ցույթով:

Նարեկ Հախնազարյանը շեշտեց, որ դեռևս Հայաստանը չի տրամադրում երաժիշտներին անհրաժեշտ պայմաններ, և ինքը նախատեսում է ժամանակ առ ժամանակ գալ Հայաստան, տալ մաստեր կլասներ, նվագել մարզերում, սակայն ապրել մշտական չի նախատեսում:

Aysor.am

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply