Կիրո Մանոյան. Պատերազմի վերսկսման իրական հիմքեր չկան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 1, 2011 13:07

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների ակնկալած առաջընթացը մինչեւ տարեվերջ հիմնավորված չէ, ինչը հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի կեցվածքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ իրական առաջընթաց չի կարելի ակնկալել: Միջնորդների նպատակն է պատերազմի հավանակությունը նվազեցնել, սակայն ասեմ, որ այդ հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Այսինքն’ պատերազմի վերսկսման համար իրական հիմքեր չկան»,- շեշտեց Մանոյանը`  հավելելով, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ ԵՄ-ն ցանկանում են ինչ-որ առաջընթաց արձանագրել մինչեւ այս տարեվերջ, քանի որ 2012- 2013 թվականներն ընտրական տարիներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

Մանոյանը նաեւ նշեց, որ պարզ չէ, թե ինչ է պարունակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը, սակայն իր կարծիքով`  կողմերը դրական չեն արձագանքել դրան:

Արմենպրես

 

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply