Բլագովեշչենսկում պտտահողմը 80 մլն ռուբլու վնաս է պատճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2011 12:55

ՌԴ Ամուրսկի մարզում` Բլագովեշչենսկում,  երեկ տեղի ունեցած պպտահողմի վնասները գնահատվել են 80 մլն ռուբլի:

Հուլիսի 31-ին պտտահողմի կապակցությամբ արտակարգ իրադրություն էր հայտարարված: Զոհվել է մեկ մարդ, այժմ որոշվում է մահացածի ընտանիքին փոխհատուցում վճարելու չափը: Զոհվածին  ռեստորանի պաշգամբից քամին է  պոկել ու ներքև շպրտել: Աղետից տուժել է ավելի քան 30 մարդ,  4-ը հիվանդանոցում են: Մեկի վիճակը ծանր է գնահատվում:

Ամուրսկի մարզի  ԱԻՆ բաժնից  հայտնել են, որ ուժեղ քամու հետևանքով արմատախիլ է եղել 150 ծառ, քանդվել են  50 էլեկտրահենասյուներ ու ավելի քան 30 կմ  երկարությամբ հոսանքալարեր  են վնասվել: Շրջվել են բարձված 3 բեռնատար ու 150 մարդատար ավտոմեքենաներ:

 

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply