ԼՂՀ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2009 16:42

d5bdd5a5d680d5aa-d5bdd5a1d680d5a3d5bdd5b5d5a1d5b6Այսօր ԱԳ նախարարությունում տեղի ունեցած դիվանագետների ամենամյա հավաքին նախագահը, անդրադառնալով նաև հայ – թուրքական հարաբերությունների ու ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, նշել է. «Անցյալ տարի ասել եմ, թե ինչ նպատակներ եմ հետապնդել Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելով: Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը»:

Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին ու արդի զարգացումներին, ինչպես նաև նախարարության ու դեսպանությունների գործունեությանն ու առաջիկա անելիքներին:

Նախագահը նշել է, որ Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ այլ խնդրի հետ կապված որևէ նախապայման:

«Ինչպես և պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձևաչափով»,- ասել է նախագահը:

Նախագահը հավաստիացրել է, որ նախքան որևէ փաստաթղթի ստորագրումը կլինեն նաև լայնածավալ հանրային քննարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի համայնքներում:

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply