ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտակարգ նիստում կքննարկի իրադրությունը Սիրիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 12:41
Գերմանիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու առաջարկով:
Վերջին օրերին Սիրիայի Համա քաղաքի կենտրոնական հատվածը, որը երկար ժամանակ հսկվում էր ընդդիմադիրների կողմից, իշխանությունների կողմից ուժով վերցնելու առնչությամբ:
Հուլիսի 31-ին բանակի ստորաբաժանումների հետ ընդհարումների հետևանքով Համայում զոհվել է ավելի քան 100 մարդ ևս 40-ն էլ տուժել է զինուժի հարձակումից:
Իրավապաշտպաններըկարծում են, որ սիրիական հուզումների ողջ ընթացքում հուլիսի 31-ը զոհերի թվով ռեկորդային է: Նախագահ Օբաման հայտարարել է, որ ցնցված է սիրիական կառավարության գործողություններով ու «աննկուն» ցուցարարների հանդեպ իր դրական վերաբերմունքը հայտնել: Նա խոստացել է, որ կշարունակեն ճնշում գործադրել Բաշար Ասադի վարչակարգի հանդեպ ու կփորձեն հասնել միջազգային մեկուսացման: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն էլ իր մտահոգությունն է հայտնել ու Ասադին կոչ արել դադարեցնել զինված հարձակումները:
Սիրիայում հուզումներ են սկսվել 2011-ի մարտի կեսերից: Իրավապաշտպանների տվյալներով, ավելի քան 1500 մարդ է զոհվել այդ ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
