Անմասն մնացին մեդալներից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 1, 2011 13:06
Ռումինիայում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անմասն մնաց խաղարկված պարգևներից: Գևորգ Արզումանյանը (50 կգ ), Երվանդ Թադևոսյանը (55 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ), Սերգեյ Հովսեփյանը (66 կգ), Գևորգ Համբարձումյանը (74 կգ) և Էդիկ Մկոյանը (84 կգ), պարտվելով մրցակիցներին, դուրս մնացին պայքարից:
Դիտվել է 844 անգամ:





Facebook
Tweet This