Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 12:39
Հայ Առաքելական եկեղեցին հուլիսի 31-ին նշել է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որն այլ կերպ անվանում են նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Այն նշվում է Զատկից 98 օր անց:
Քրիստոսի Պայծառակերպության տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որին հաջորդող երկուշաբթին Մեռելոց է`բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ եւ կատարվում հոգեհանգստյան արարողություն բոլոր հին եւ նոր ննջեցյալների հոգիների հանգստության համար:
ՀՀ կառավարության որոշմամբ`այսօր ոչ աշխատանքային օր է:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
