34-ամյա բրիտանուհին քնից արթնացել է որպես 15-ամյա դպրոցական
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 12:18
Նաոմի Ջեյկոբսը արթնացել է խորապես համոզված,որ ինքը 15 տարեկան է և շուտով պետք է ավարտական քննություններ հանձնի դպրոցում ու Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ Ջոն Մեյջորն է: Բժիշկներն ասում են , որ կնոջ մոտ հիշողության կորստի բացառիկ տեսակ է:
Հայելուն մոտենալով, կինը սարսափահար ընկրկել է. հայելուց իրեն էր նայում հասուն դեմքով երիտասարդ մի կին: Այդ պահին հարևան սենյակից դուրս է գալիս 11-ամյա տղան ու կնոջը դիմում` մամա: Կինը չի դիմանում ու հեկեկում է. նա միայն ցանկանում է վերադառնալ իր մայրիկի մոտ:
Մասնագետների կարծիքով, տրանզիտորային խորը ամնեզիան ուժեղ սթրեսի հետևանք է: Նաոմիին 7 շաբաթ պահանջվեց` ներկա վերադառնալու համար: Կինն իսկական ցնցման մեջ էր. նա իրեն համարում էր դեռահաս աղջիկ, որը պետք է ողջ աշխարհը գրավեր, ով մեծ ապագա ուներ: Իսկ դրա փոխարեն, պարզվում է, որ նա 34-ամյա կին է, որը միայնակ մեծացնում է որդուն ու քշում հին Fiat Brava: Հիշողության կարճատև կորուստ լինում է 100 հազար բրիտանացուց 5-ի մոտ, հաճախ` 56-75 տարեկանում. հիմնական պատճառը համարում են անոթային խանգարումներն ու միգրենը:






Facebook
Tweet This
Email This Post
