ԱՄՆ տնտեսությունը կփրկեն Պենտագոնի հաշվին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2011 12:15

ԱՄՆ-ը 10 տարում  կկրճատի ռազմական բյուջեն  350 մլրդ դոլարով: Այս որոշումն այն ծրագրի մասն է, որով նախատեսվում է  պետծախսերը  կրճատել և բարձրացնել երկրի պետպարտքերի առավելագույն չափը:

Որոշումը  հուլիսի 31-ին հավանության են արժանացրել Բարաք Օբաման ու  ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական  ու դեմոկրատ առաջնորդները:

Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով. առաջին փուլում, որն անմիջապես կսկսվի Սենատում օրինագիծը հավանության արժանացնելուց հետո, ԱՄՆ-ն ծախսերը կկրճատի տրիլիոն դոլարով: Ծախսերի կրճատման` (1,5 տրիլիոն դոլարով) հաջորդ փուլը կքննարկվի  նոյեմբերի 23-ին  հատուկ այդ նպատակով ստեղծվելիք Կոնգրեսի կոմիտեի կողմից: Բյուջեում սրբագրումներ կատարելու համար քվեարկությունը նախատեսում են անցկացնել դեկտեմբերի 23-ին:

Թե  կրճատումը, բացի պաշտպանությունից, որ ոլորտներին կանդրադառնա, չի պարզաբանվում, սակայն հայտնի է, որ չեն կրճատվելու սոցիալական  ու առողջապահության ոլորտների ծախսերը:

 

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply