Ստորագրվել է Երևան – Պեկին փոխգործակցության մասին հուշագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 1, 2011 15:17

Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով  ՉԺՀ մայրաքաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Պեկինի և Երևանի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու  և քաղաքային կառավարման ոլորտում գործակցության հիմքեր ստեղծելու  առումով` առաջին պաշտոնական այցը  հագեցած էր բազմակողմ հանդիպումներով:

Հուլիսի 29–ին Կարեն Կարապետյանի և Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի  պաշտոնական հանդիպման  ընթացքում կողմերը կարևորել են երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների աշխուժացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգռված է ու բաց մայրաքաղաքի զարգացմանն ուղղված կառուցողական առաջարկությունների  քննարկման համար: Իր գործընկերոջը ներկայացնելով Երևանի զարգացման հեռանկարներն ու իրականացվող  ծրագրերը, Կարեն Կարապետյանը չինական կողմին առաջարկել է մասնակցություն ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  ներդրումային ծրագրերում, նշելով, որ Երևանը պատրաստ է Պեկինի գործարար շրջանակներին ներկայացնել ներդրումային մի շարք առաջարկներ, ինչպես նաև կազմակերպել չին գործարարների այցը Երևան:  Երևանի քաղաքապետը նշել է նաև, որ  չինական կապիտալը հետամուտ է իրականացնել երկարաժամկետ և երաշխավորված ներդրումային ծրագրեր, որոնց համար Երևանն այսօր  բարենպաստ պայմաններ է ապահովում: Բացի այդ, գործունեություն ծավալելով Երևանում, չին գործարարները հնարավորություն կունենան մասնակցություն ունենալ  նաև տարածաշրջանի շուկաներում:

Երևանի քաղաքապետը չին գորընկերոջն առաջարկել է դիտարկել Երևանում Պեկինի և Պեկինում Երևանի տներ հիմնելու հնարավորությունները:

Գո Ցզինլուն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը  և  սիրով ընդունել է  պաշտոնական այցով Երևան այցելելու Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավերը:

Հանդիպման ավարտին կողմերը հուշագիր են ստորագրել Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև համագործակցության վերաբերյալ.

«Պեկինի քաղաքապետի հետ ստորագրած համաձայնագիրը երկու մայրաքաղաքների միջև շարունակական հարաբերությունների սկիզբ է դնում: Իմ գործընկերոջը հրավիրել եմ աշխատանքային փոխադարձ այցով գալ Երևան, իսկ մինչ այդ, պայմանավորվածության համաձայն, աշխատանքային խումբ կստեղծվի: Շատ ենք կարևորում Պեկինի հետ մեր հարաբերությունները և, հաշվի առնելով Չինաստանի զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները, կարծում եմ, որ գործակցության ընդհանուր եզրեր կգտնենք:  Ընդհանուր առմամբ հանդիպումը դրական և հեռանկարային եմ գնահատումե,– նշել է Կարեն Կարապետյանը:

 

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել նաև ինովացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աշխարհում հայտնի առաջատար ընկերություններից մեկի`«Հուայվեյ տեքնոլոջիե ընկերության նախագահի հետ: Քննարկվել են Երևանում «Հուայվեյ թեքնոլոջիե –ի կենտրոն հիմնելու , ինչպես նաև ոլորտում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Ստորագրվել է Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել նաև ինովացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աշխարհում հայտնի առաջատար ընկերություններից մեկի`«Հուայվեյ տեքնոլոջիե ընկերության նախագահի հետ: Քննարկվել են Երևանում «Հուայվեյ թեքնոլոջիե –ի կենտրոն հիմնելու , ինչպես նաև ոլորտում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Ստորագրվել է համագործակցության հուշագիր` ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու  նպատակով:

 

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply