Ռուսաստանցին սպանել է իրեն` անգլիացի օլիգարխի փողերի համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 11:19
Շվեյցարիայում քաղցկեղով հիվանդի նկատմամբ կիրառել են էվթանազիա` որի հեռարձակման իրավունքը գնել է անգլիացի օլիգարխը: 62-ամյա Նիկոլայ Իվանոսովիչին ախտորոշել էին ուղեղի քաղցկեղ: Համակերպվելով սարսափելի դատավճռի հետ, Նիկոլայը որոշեց չսպասել, թե երբ է զարգանալու հիվանդությունը, այլ կյանքից ինքնակամ հեռանալու որոշում կայացրեց:
Հուլիսի 29-ին Շվեյցարիայի բժիշկները ողջ աշխարհում արգելված էվթանազիա իրականացրին` Նիկոլայ Իվանոսովիչին մահացու ներարկում կատարեցին: Կամավոր ինքնասպանության ժամանակ սենյակում անգլիացի միլիարդատեր Ալկի Դեվիդն էր, որը գնել էր Նիկոլայի մահվան հեռարձակման իրավունքը և հիվանդի կինը` որը հետևում էր, թե ինչպես է սիրելի ամուսինը կյանքից հեռանում: Տեսանյութը հայտնվել է ինտերնետում. երևում է, թե ինչպես են բժիշկները ներարկում կատարում, իսկ նրա անմխիթար կինը չի դիմանում ու հեկեկում է, երբ հանկարծ մահացողի մոտ ցնցումներ են սկսվում.հավանաբար ինչ որ բան այնպես չի կատարվել: Այդ ժամանակ կլինիկայի աշխատակիցները ստիպված լրացուցիչ միջոցներ են ձեռք առնում, որպեսզի օգնեն տղամադուն մեռնել առանց տանջանքների:
Տան կերակրողի` այն աշխարհ ճանապարհվելուց հետո ընտանիքն աղքատության մեջ չի ապրի. չէ որ կյանքի օրոոք սեփական մահվան տեսագրությամբ Նիկոլայն ապահովեց ընտանիքին: «Ես երախտապարտ եմ միստր Դեվիդին ու նրա թիմին, որ օգնեցին ինձ իրականացնել մտադրությունս,-ասել է Նիկոլայն էվթանազիայից առաջ:- Ստացած գումարով ընտանիքս կարող է ապահով ապրել ու նյութական կարիք չունենալ»: Օլիգարխի վճարած գումարի չափի մասին ոչինչ չի ասվում. միլիարդատերը հարազատների խնդրանքով չի հրապարակում:
Ալկի Դեվիդը հայտնի է իր աղմկահարույց գործարքներով. 2010-ին նա առաջարկել էր միլիոն դոլար նրան, ով ԱՄՆ նախագահ Օբամայի առջև կհանվեր: 2011-ին նա Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մադկանց ցուցակում զբաղեցրել է 45-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է մոտ 1,15 մլրդ դոլար: Նա ունի նավաշինական ու ապակու գործարաններ, ինչպես նաև Battlecam նախագիծն է թողարկել, որով ամեն օր ողջ աշխարհից բազմազան նախագծեր են ուղիղ հեռարձակվում:






Facebook
Tweet This
Email This Post
