Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի` Թուրքիայի նպատակն է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2009 16:08

«Հայ-թուրքական սահմանադռան վերաբացումը խնդրո առարկա չէ»,- հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն` մեկնաբանելով օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունը: «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմի հետ համաձայնեցված երկու արձանագրությունները եւ դիվանագիտական գործընթացը Թուրքիայի տարածաշրջանային տեսլականի մեկ մասն են: «Թուրքիայի նպատակն է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարեւանների հետ, եւ Կովկասում տեսնել հարատեւ եւ լիարժեք խաղաղություն: Սկսված գործընթացն այս ճանապարհին կարեւոր քայլ է»,-հայտարարել է նա:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply