Ֆրանսիայում երկու հայ ընտանիք գիշերում է փողոցում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 31, 2011 21:35

Հայաստանից երկու ընտանիք` երկու զույգ եւ չորս երեխա, որոնցից երեքը` մանկահասակ,  հնարավոր է հուլիսի 30 -ի գիշերն անցկացրել են  Ֆրանսիայի Օշ քաղաքում,  բաց երկնքի տակ: Այս մասին գրում է ֆրանսիական  «La Dépêche du Midi» թերթը:

Երեքշաբթի օրվանից նրանք տարբեր դռներ են թակել, բայց ապարդյուն: Ապաստարանի տրամադրման հարցերով ասոցիացիայի ղեկավարը դրան շատ պարզ բացատրություն ունի. «Մենք երբեք չէինք կարծում, որ Օշում նման բան կարող է լինել, սակայն  վերջին շաբաթներին մեր բոլոր շտապ կացարաններն ու  այլ կառույցների ապաստարանները լեցուն են:

Մենք նրանց օգնելու հնարավորություն չունենք»: Երեքշաբթի երկու ընտանիքները դիմել են կացարանի խնդրանքով: Նստելով ոստիկանական բաժանմունքի դիմացի մայթին, նրանք հեռացել են մոտ ժամը 20-ին: Հայտնի չէ, որտեղ են անցկացրել գիշերը: Երեկ նրանք նույն բանն արել են ապաստարաններից մեկի դիմաց:

Ըստ թերթի` այս երկու ընտանիքները ցանկանում են ստանալ քաղաքական փախստականի կարգավիճակ, որը դժվար է ձեռք բերել. Հայաստանը վերջերս Փախստականների եւ ապատրիդների պաշտպանության  ֆրանսիական բյուրոյի կողմից ընդգրկվել է անվտանգ երկրների ցուցակում: Ինչպիսին կլինի նրանց ապագան, հայտնի չէ: Ակնհայտ է, որ ավանդական ապաստարաններն այսօր ի վիճակի չեն ընդունել նրանց:

NEWS.am

 

Դիտվել է 1909 անգամ:
Print Friendly

Leave a Reply