Մերոնց մրցակիցները սարսափելի չեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2011 10:58

Ռիո դե Ժանեյրոյում կայացավ 2014ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցաշարերի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը հանդես կգա եվրոպական գոտու ընտրական B խմբում: Մեր երկրի ներկայացուցիչներին հեղինակավոր, սակայն ոչ սարսափելի մրցակիցներ են բաժին հասել`  Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի ընտրանիները։ Բացառությամբ վերջին թիմի, մյուս հավաքականների հնարավորությունները հավասար են:

Ընտրական մյուս խմբերում պատկերն այսպիսին է`

A խումբ` Խորվաթիա, Սերբիա, Բելգիա, Շոտլանդիա, Մակեդոնիա, Ուելս

C խումբ` Գերմանիա, Շվեդիա, Իռլանդիա, Ավստրիա, Ֆարերյան կղզիներ, Ղազախստան

D խումբ` Հոլանդիա, Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Էստոնիա, Անդորրա

E խումբ` Նորվեգիա, Սլովենիա, Շվեյցարիա, Ալբանիա, Կիպրոս, Իսլանդիա

F խումբ` Պորտուգալիա, Ռուսաստան, Իսրայել, Հյուս. Իռլանդիա, Ադրբեջան, Լյուքսեմբուրգ

G խումբ` Հունաստան, Սլովակիա, Բոսնիա և Հերցեգովինա, Լիտվա, Լատվիա, Լիխտենշտայն

H խումբ` Անգլիա, Չեռնոգորիա, Ուկրաինա, Լեհաստան, Մոլդովա, Սան Մարինո

I խումբ` Իսպանիա, Ֆրանսիա, Բելառուս, Վրաստան, Ֆինլանդիա

Հավելենք, որ պայքարը կշարունակեն 13 հավաքականներ: Եզրափակիչ փուլի ուղեգիր միանգամից կնվաճեն ընտրական 9 խմբերի հաղթողները։ Խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած 8 լավագույն թիմերը,  կբաժանվեն զույգերի և երկուական անցումային հանդիպումներ կանցկացնեն։ Հաջողակները նույնպես կմիանան լավագույններին:

Դիտվել է 1941 անգամ:
Print Friendly

Leave a Reply