Շահագործման է հանձնվել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լճաշեն գյուղի հատվածը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2011 1:20

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Սևան-Մարտունի-Գետափ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Լճաշեն գյուղի 2,5 կմ երկարությամբ վերակառուցված հատվածի բացմանը: Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարը շրջել է ճանապարհահատվածով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

2008 թ.-ից վերականգնվող ճանապարհահատվածը Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում գտնվում էր ջրածածկ վիճակում, սակայն ներկայում այն համապատասխանում է շահագործման նորմերին և ամբողջովին ապահով է երթևեկության համար: Այստեղ իրականացվել են ափապաշտպան միջոցառումներ և հողային աշխատանքներ: Ճանապարհահատվածի ողջ երկարությամբ տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաև ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ, ճանապարհն ափից բարձրացվել է 3,7 մետրով:
Ճանապարհահատվածի վերակառուցման համար ներդրվել է 968 մլն դրամ: Հաշվի առնելով լճի ջրի մակարդակի առաջիկայում հնարավոր բարձրացումը` նախատեսվում է, որ ճանապարհահատվածն իր նպատակին կծառայի առնվազն 10-12 տարի:

 

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply