Մանկապիղծի զոհերի ծնողները ոչ միայն չեն բողոքում, այլև գովաբանում են նրան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 30, 2011 21:38

Ախթալայի և շրջակա գյուղերի շուրջ 2500 բնակիչներ ստորագրել են «Ախթալայի ԼՀԿ» սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դրական բնութագրի տակ, որ դատարանը նրա նկատմամբ մեղմ վարվի։ Այս մասին գրում է Asekose.am կայքը` հղում կատարելով «Հայկական ժամանակին»:

Ստորագրությունները կցված են քրեական գործին և կազմում են 1,5 հատոր։ Ախթալան պաշտոնապես ունի 2400 բնակիչ։

Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատը դռնփակ է, և լրագրողները զրկված են այն լուսաբանելու հնարավորությունից։

Տուժողները Ախթալայում բնակվող պատանիներ և երիտասարդներ են, որոնց ծնողները դատարանում ոչ միայն մեղադրյալի դեմ բողոք չեն ներկայացնում, այլև նրա հասցեին գովեստի խոսքեր են շռայլում ու շնորհակալություն հայտնում՝ իրենց ֆինանսապես օգնելու համար։

Դատավարությունը ներկայումս գտնվում է տուժողների հարցաքննության փուլում։

Դիտվել է 1406 անգամ:
Print Friendly

Leave a Reply