Կասկածելի փաթեթն ընդհատեց Նիցայի օդակայանի աշխատանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2011 21:22

Նիցայի օդանավակայանի ուղևորները մասնակի տարհանվեցին շաբաթ օրվա երկրորդ կեսին ուղեբեռերի գրանցման սեղաններից  մեկի մոտից կասկածելի փաթեթ հայտնաբերելուց հետո:

Այդ մասին  հաղորդել են Ֆրանսիայի լազուրային ափերի ամենամեծ քաղաքի լրատվական ծառայությունից:” Անվտանգության ուժերը կասկածելի փաթեթը հայտնաբերելուց հետո ստիպված տարհանեցին անձնակազմին և ուղևորներին,-հաղորդել է օդանավակայանի ներկայացուցիչը.- Տագնապը սուտ էր; Հիմա օդանավակայանը աշխատում է քաղաքացիական ռեժիմով:

Միջադեպը կարճ տևեց `կես ժամից էլ քիչ,այդ պատճառով գրաֆիկում լուրջ  խախտումներ չեղան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` Նիցայի  “օդային  դարպասներից”:

Նիցայի միջազգային օդանավակայանը միակն է Ֆրանցիայի լազուրային ափերին ,որ ունի օդային նավահանգիստ և ուղևորահոսքով երրորդն է  երկրում: Այստեղ թռչում են ոչ միայն Նիցայում հանգստանալու, այլև մեկնելու մոտակա քաղաքները`Սան Տրոպե  և Կանն; Նիցայով է անցնում նաև ճանապարհը դեպի Իտալիա և Մոնակո:


Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply