Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիան չի նախատեսում Հայաստանի հետ սահմանի բացում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2009 15:49

armenia-turqey1Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրված արձանագրությունը, որով սկիզբ է դրվում երկու երկրների միջև դիվանագիտական [singlepic հարաբերություններին, բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել` ինչպես այս երկու երկրներում, այնպես էլ միջազգային ասպարեզում, և հատկապես Ադրբեջանում:

Փաստատթղերի ստորագրումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ· «Երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Թուրքիայի և Հայաստանի հանրապետությունները տրամադրված են համատեղ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ Շվեյցարիայի օգնությամբ»:

Միևնույն ժամանակ, սակայն, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան գործընթացի ներկա փուլում չի նախատեսում Հայաստանի հետ սահմանի բացումը:

«Թուրքիայի նպատակն է լավ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ և Կովկասում կայունության պահպանումը»,- հայտարարել է  Դավութօղլուն` նշելով,  որ գործընթացի յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի կառնի Ադրբեջանի շահերը: «Թուրքիան  խաղաղության օրինակ է ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում  և չի կարող իր հարևանների հետ սահմանային խնդիրներ ունենալ»,- ասել է Դավութօղլուն:

«Ռեգնում» գործակալությունը, մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունը, գրում  է, որ դա տեղի է ունեցել Վաշինգտոնի ճնշումների ազդեցությամբ:

«Հուլիսի 10-ին ամերիկացի 4 կոնգրեսականներ` Ֆրանկ Փալոնեն, Մարկ Քըրքը, Ադամ Շիֆթը և Ջորջ Ռադանովիչը,  նախագահ Օբամային  դիմում ուղղարկեցին,  և նամակի ներքո   81 կոնգրեսականներ դրեցին իրենց  ստորագրությունը: Նամակում կոնգրեսականներն  իրենց մտահոգությունն էին հայտնել,  որ Թուրքիան կասեցրել է  ապրիլին ընդունված «Ճանապարհային քարտեզի» իրագործումը:

Նամակում ասվում էր, որ  հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելուն, սակայն  Թուրքիայի գործողությունները  և հայտարարությունները հակասում են  հարաբերությունների կարգավորման պատրաստակամությանը:

«Ռեգնում»-ի մեկնաբանությամբ`ճնշումներից հետո Թուրքիան ձեռնարկեց հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու հաջորդ քայլը, և ստորագրվեց արձանագրությունը: Երեկ երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել` ողջունելով 2 երկրների ձեռնարկած քայլերը: Հայտարարությունում նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները պետք Է կարգավորվեն առանց որևիցե նախապայմանի և խելամիտ ժամկետում: «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Թուրքիային արագացնել աշխատանքն այդ ուղղությամբ և հիմնվել պայմանավորվածություններում առկա սկզբունքների վրա»,-ասված Է պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտը նաև հայտարարել Է, որ ԱՄՆը նախկինի պես պատրաստ Է երկու երկրների կառավարությունների հետ սերտորեն համագործակցել հակամարտության լուծման գործում:

Ստորագրված փաստաթղթերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն` տարածելով պաշտոնական հաղորդագրություն, որտեղ ներկայացնում է իր դիրքորոշումը Հայաստանի և Թուրքիայի սահմանի  հնարավոր բացման վերաբերյալ: «Հայ-թուրքական սահմանի բացումը, առանց Ղարաղաղի կոնֆլիկտի լուծման, հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլոխովը: Պոլոխովը հիշեցրել է, որ այս տարվա մայիսի 14-ին Ադրբեջանի միլի մեջլիսում ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանն ասել էր, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի դադարից հետո»:

Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «day.az»-ին ասել է, որ  Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլը միջոց է, որ Հայաստանի նախագահ Սարգսյանը կարողանա ներկա գտնվել Թուրքիայում տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին· այս համաձայնագրի ստորագրմամբ տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրները սահմանների բացման նախաշեմին են, ինչը համապատասխանում է պայմաններին, որ Սարգսյանն առաջադրել էր Թուրքիա այցելելու համար:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply