Նորվեգիայում վաճառքից հանում են Բրեյվիկի խաղացած համակարգչային խաղերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2011 19:34

Նորվեգիայում ահաբեկչական հարձակումից հետո մի քանի տեղական առեւտրային ցանցեր վաճառքից հանել են բռնություն տարրեր պարունակող համակարգչային խաղերը, այդ թվում նաև World of Warcraft-ը և Call of Duty 4-ը:

Բանն այն է, որ Անդերս Բրեյվիկն իր օրագրում գրել էր, որ ահաբեկչությանը նախապատրաստվելու համար շուրջ մեկ տարի նման խաղեր է խաղացել:

Վերջին տվյալներով, Բրեյվիկի կողմից իրականացրած ահաբեկչության զոհերի թիվը 77-ն է:

 

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply