Սուրենյանցի և ԱՍԱԼԱ-ի «պայքարը» թեժանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2011 16:33

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համացանցի իր անձնական էջում վերջերս գրել էր, թե ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է՝ իր համար նույնքան զազրելի, որքան մյուս նմանատիպ կառույցները. «Միայն այն բանի պատճառով, որ նրանք թուրք են սպանել, իմ համար հերոսներ չեն դառնում»,-նշել էր նա։

Սուրենյանցը հայտարարել էր նաև, թե ԱՍԱԼԱ–ի անդամները սպանել են անմեղ մարդկանաց, հաճախ միայն այնպատճառով, որ նրանք թուրքեր են:

Այս հայտարարությունը բուռն արձագանք էր ստացել հայ հասարակության շրջանում։ Դրան հաջորդել էր ԱՍԱԼԱ–ի պատասխանը՝ «Մենք ահաբեկիչներ չենք» վերտառությամբ. «Վերջերս Արևմուտքի, Թուրքիայի և Մասոնական շարժումների կողմից հրապարակ կնետվեն հայ թափթփուկներ, որոնք ազատական, վերազգային թե աշխարհաքաղաքացիական պատմուճանով հանդես գալով՝ կշոշափեն հայ ազգի բազկերակը: Բնականաբար, այդ բազկերակը շոշափելու հարմարագույն միջոցն է հայ ազգի նրբագույն լարերի հետ խաղալու փորձը՝ հիմնական թիրախ ունենալով «ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությունը»: Ռիչարդ Կիրակոսյանը` Անկարայից,Սուրեն Սուրենյանցը` Երևանից, Պապից ավելի պապ կամ ավելի ճիշդ՝ թուրքից ավելի թուրք կդառնան, երբ ԱՍԱԼԱ-ի ազգային-ազատագրական պայքարը կներկայացնեն որպես«ահաբեկչություն» և նրա ազատամարտիկներին՝ «ոճրագործներ»,-ասված է պատասխան-հայտարարության մեջ:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր բլոգում շարունակել է բանավեճը`գրելով, թե Facebook-ի ԱՍԱԼԱ էջում հայտնվել են Մոնթե Մելքոնյանին վարկաբեկող նյութեր։ Ըստ Սուրենյանցի, եթե ԱՍԱԼԱ-ն հայտարարում է, որ Մոնթեն իրենց կազմակերպության դավաճանն է, ապա ԱՍԱԼԱ-ն ինքնաբացահայտվել է, և եթե Մոնթեն նավաճան է, թող իրեն էլ դավաճան համարեն։

«Թերևս ոչ մեկ չհավատար խոսքերիս, եթե Ֆեյսբուքի ԱՍԱԼԱ էջում այսօր չհայտնվեին Մոնթեին վարկաբեկող նյութեր: Ով երեկ ատամներով պաշտպանում էր ԱՍԱԼԱ-ին՝ երեկվա գրառումիս համար պատին սեղմելով ինձ, այսօր պետք է ներողություն խնդրի,-գրում է նա,-եթե ոչ ինձանից, ապա Մոնթեից, մեր հայրենիքի իրական հերոսներից, իմ Սպարապետից, որի անունն աջ ու ձախ շահարկվում էր: Հոգ չէ, որ ԱՍԱԼԱ-ն իր հայտարարությամբ ինձ Արևմուտքի կամ Թուրքիայի գործակալ է անվանել: Ահաբեկիչը չի կարող արժևորել իսկական հերոսին, նաև՝ իսկական հերոս գնահատողին: Ու լավ է, որ չի կարող արժևորել»:

 

 

Դիտվել է 1919 անգամ:
Print Friendly

Leave a Reply