Հրապարակվել է Թուրքիայի գլխավոր շտաբի նոր պետի անունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 30, 2011 16:10
Նախարարների գրասենյակի որոշմամբ, Թուրքիայում զինված ուժերի ժանդարմերիայի հրամանատար բանակի գեներալ Նեջեթ Օզելը նշանակվել է ցամաքային զորքերի հրամանատար: Որոշումը հաստատել է երկրի նախագահ Աբդուլա Գյուլը:Երեկ թուրքական բանակի բարձրագույն հրամկազմը Գլխավոր շտաբի բանակի գեներալ Իշըկ Կոշաների գլխավորությամբ պաշտոնաթող է եղել: Նրա հետ պաշտոնից հեռացել են ցամաքային զորքերի հրամանատար Էրդալ Ջեյլանօղլուն, ռազմածովային ուժերի բանակի գեներալ Հասան Աթսայը ու ծովուժի ծովակալ Էշրեֆ Ուգուր Ինգիթը, այսպիսով, ստացվել էր, որ բարձրագույն հրամկազմում մնացել էր միայն Նեջեթ Օզելը:






Facebook
Tweet This
Email This Post
