Լրագրողին ձերբակալել են քաղաքացուց սպառնալիքով 50 000 դրամ շորթելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2011 15:44

Ս.թ.  հուլիսի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության  կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, շորթում կատարելու պահին ձերբակալվել է «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող  լրագրող Էլինա Խաչատուրովան:

Վերջինս զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի «Լ» –ի  վերաբերյալ  արատավորող տեղեկություններ հրապարակելու  սպառնալիքով վերջինիցս շորթել է 50.000 ՀՀ դրամ :

Փաստի առթիվ  ՀՀ ԱԱԾ քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

 

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply