Ալիևը հայկական կողմին մեղադրել է «ապակառուցողական դիրքորոշման» մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 30, 2011 15:32
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հարցազրույց տալով «The Business Year» թերթին, ղարաբաղյան հակամարտությունն անվանել է Ադրբեջանի ամենամեծ խնդիրը։
Ալիևը հայկական կողմին մեղադրել է «ապակառուցողական դիրքորոշման» մեջ` նշելով. «Ամեն անգամ, երբ, թվում է, թե մենք մոտեցել ենք հակամարտության լուծմանը, Հայաստանում մի բան տեղի է ունենում. նախագահի հրաժարականը, վարչապետի»,–հայտարարել է Ալիևը։
Նա նաև ասել է, թե Ադրբեջանը կողմ է հակամարտության շուտափույթ կարգավորմանը, բայց երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ նրա միացումը Հայաստանին։






Facebook
Tweet This
Email This Post
