Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի նախկին հրամանատարը պարզաբանել է իր հրաժարականի պատճառները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2011 15:27

Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի նախկին հրամանատար Իշիկ Կոշաները հրաժեշտի ուղերձում իր հրաժարականի քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ինքը, ինչպես նաև երկրի դատական իշխանությունը, անզոր են երկրում զինվորականության դեմ իրականացվող արշավանքի դեմն առնել։ Ուղերձի մեջ նշվում է, որ ներկա պահին շուրջ 250 զինվորական ձերբակալված է, և այդ ձերբակալությունները հակասում են օրենքին, արդարությանը և խղճին։

«Հետաքննության հիմնական նպատակներից մեկը թուրքական զինված ուժերի վրա մշտական ուշադրության սևեռումն է, հասարակության շրջանում բանակի՝ որպես հանցավոր կազմակերպության կարծրատիպի ստեղծումը։   Օգտվելով ստեղծված իրադրությունից՝ շատ ԶԼՄ–ներ կեղծ տեղեկատվություն են տարածում, հասարակությանը տրամադրելով բանակի դեմ։ Այս ամենի դեմն առնելու իմ անկարողությունը եղավ իմ հրաժարականի հիմնական պատճառը»,–հայտարարել է Կոշաները։

 

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply