«Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է». Մ. Սահակաշվիլի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2011 15:15

Ադրբեջանի անկախության 20–ամյակին նվիրված «The Business Year»-«The Business Year-Azerbaijan 2011» ամսագրի հատուկ համարում Վրաստանի և Ադրբեջանի միջև «բազում տարիների բարեկամակամության» մասին է խոսել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով մասնավորապես ասել է.  «Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունների հարցերում, և Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է։ Մեր ուժը միասնության մեջ է, և սրանք ուղղակի խոսքեր չեն, սա իրականություն է»:

Նա նաև նշել է, թե ովքեր ձգտում են խաթարել Ադրբեջանի և Վրաստանի միջև միասնությունը, հանդես են գալիս երկու երկրների ազգային շահերի դեմ։

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply