Հուլիսի 23-ից 30-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 30, 2011 15:06
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 23-ից 30-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: Առաջնային գծում բացի “AK” տիպի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև “Սև նետ” և “CBD” տիպի դիպուկահարային հրացաններ և “ПК” ու “ДШК” տիպի գնդացիրներ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն:






Facebook
Tweet This
Email This Post
