Բերլուսկոնի. իմ կյանքը վտանգի տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2011 14:41

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին խոստովանել է, որ վախենում է Մուամար Քադաֆիի վրիժառությունից` Լիբիայում իրականացված  մարտական գործողություններում Իտալիայի մասնակցության համար: Նրա խոսքով, գնդապետը, այդ գործողությունների ընթացքում կորցնելով որդուն ու երեք թոռներին, խոստացել է վրեժ լուծել:”Քադաֆին ՄԱԿ-ի առաքելությանը մեր մասնակցությունն ընկալել է իբրև դավաճանություն: Ժամանակին ես մեր միջազգային գործընկերներին ու  Իտալիայի հասարակությանը զգուշացրել եմ, որ օպերացիան թեթև չի լինելու ու կարող է մեզ վնասել: Սակայն , հետո, ԱՄՆ ճնշման տակ նախագահ Նապոլիտանոյի դիրքորոշուման ու պառլամենտում քվեարկության արդյունքներով  եղավ այն, ինչ եղավ. ինչ էր ինձ մնում”,-բողոքել է Բերլուսկոնին: Նա նշել է նաև, որ նման հարցեր կառավարության ղեկավարը չի լուծում, սակայն այդ ամենը Քադաֆիին բացատրելն անհնար է , քանի որ լիբիական առաջնորդը “չի հասկանում դեմոկրատիայի օրենքները”:

 

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply