Ռազմական ինստիտուտի 308 շրջանավարտներ լեյտենանտի կոչում են ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2011 14:33

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել 308 շրջանավարտների լեյտենանտի կոչման հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների հարազատներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ռազմական ինստիտուտի սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին. «Դուք, համալրելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, նոր ու հաստատուն քայլերով զարկ եք տալիս մեր բանակի հզորացմանը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են ու լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին:

Խոսելով հասարակության մեջ սպայի դերի ու նշանակության մասին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զիվորական լինելը՝ ապրելակերպ: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, պատասխանատու: Հավատացած եղեք, որ անբասիր ծառայությամբ աչքի ընկած հայրենիքի նվիրյալները հաստատուն քայլերով կբարձրանան վեր՝ լրացնելով հայ զորավարների փայլուն համաստեղությունը»:

Անդրադառնալով սպաների սոցիալական ապահովության հարցերին` պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հետայսու սպաների և նրանց ընտանիքների խնդիրները լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:

Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանն իր ելույթում նշել է, որ Ռազմական ինստիտուտն իր 17 տարիների պատմության ընթացքում զգալի ներդրում է ունեցել ՀՀ զիված ուժերում`3500 սպաներով համալրելով ազգային բանակը:

 

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply