Լեռներում կորած Ավստրալիայի տուրիզմի նախարարը գտնվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2009 15:16

artholdinggiԱյսօր գտնվել է Ավստրալիայի տուրիզմի և ջրային ռեսուրսների նախարարը, ով 3 օր առաջ կորել էր Ֆիզերտոպ լեռը բարձրանալիս:

Թիմ Հոլդինգին վերջին անգամ տեսել էին շաբաթ օրը: Ավստրալիայի Վիկտորիա նահանգի տուրիզմի և ջրային ռեսուրսների նախարարը միայնակ գնացել էր` բարձրանալու Վիկտորիայի 2-րդ ամենաբարձր Ֆիզերտոպ լեռը:

Կորած նախարարի որոնողական աշխատանքներում ներգրավված էին 80 փրկարարներ: Բրայթ քաղաքում` Մելբուրնից 300 կմ հյուսիսարևելք, Թիմ Հոլդինգի փրկության շտաբ էր հիմնվել, որտեղ փրկարարներին օգնելու համար ժամանել էին Հոլդինգի ընտանիքի անդամները, գործընկերներն ու բազմաթիվ կամավորներ:

Վիկտորիայի ոստիկանությունն ասել է, որ նախարար Հոլդինգն իրեն լավ է զգում և միայն ստացել է թեթևակի վնասվածք:

«CNN»-ի փոխանցմամբ` Վիկտորիա նահանգի տուրզիմի նախարարությունը զգուշացրել է բոլոր լեռնագնացներին զգուշանալ Ավստրալիայի` այս օրերի վատ եղանակային պայմաններիցից:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply