Կառավարությունը հաստատել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բյուջեն

Պաշտոնական, Օրվա լուր | | July 30, 2011 14:02

Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթեւեկելի մասի քառաշարք երթեւեկելի մասի վերակառուցման, Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման եւ մի շարք այլ ծրագրեր։

Խորհրդի անդամներին են ներկայացվել Աշտարակ-Թալին (Ծրագիր 2) ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման (Ծրագիր 1) և Երևան-Արարատ (Ծրագիր 1) ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններում և կապալի պայմանագրի հատուկ պայմաններում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող փոփոխությունները:

Խորհուրդը հաստատել է նշված փոփոխությունները և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բադալյանին մրցութային փաստաթղթերի լրամշակված տարբերակը ներկայացնել ԱԶԲ-ի պաշտոնական հաստատմանը:

Նիստում հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ  ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2011 թ. ամփոփ բյուջեի ճշգրտված տարբերակը։

 

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply