Արցախում գրանցված միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 30, 2011 13:54

«ՀՀ ՊՆ քննչական ծառայության, երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի (ինքնասպանության հասցնել) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- այս մասին Panorama.am-ին հայտնել է ՊՆ քննչական բաժնի ներկայացուցիչ Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Սիմոնի Ալավերդյանը (ծնված` 1992թ.) մարտական հենակետում իրեն ամրակցված ինքնաձիգից ստացել էր մահացու վիրավորում:

 

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply