ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 30, 2011 13:45

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Վիկտոր Ֆյոդորովիչ,
Ցավով ընդունեցի մարդկային զոհերի պատճառ դարձած` Լուգանսկի մարզի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» հանքահորում վթարի և Դոնեցկի մարզի Մակեևկայի Բաժանովի անվան հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը:

Այդ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և անկեղծ ցավակցություն հղում Ձեզ և Ուկրաինայի ժողովրդին:

Հուսով եմ` արգելափակված հանքագործներին փրկելու գործողությունը հաջողությամբ կիրականացվի»:

Հիշեցնենք, որ նախօրեին ուկրաինական «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» (“Суходольская-Восточная”) հանքահորում 915 մ խորության վրա  տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի: 10 հանքահորի ճակատագիրը դեռևս հայտնի չէ:

 

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply