Առաջին հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 30, 2011 11:34
Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում ըաթացող մինչև 16-տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի պատանեկան առաջնության երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 76:52 հաշվով հաղթել Է Սլովակիայի թիմին: Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը ընդգրկված Է մրցաշարի «B» խմբի «C» ենթախմբում:Վերջինումս են նաև Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի և Հունգարիայի հավաքականները: Մրցաշարի առաջին խաղում մեր թիմը 58:78 հաշվով զիջել Էր Հունգարիայի պատանի բասկետբոլիստներին: Սլովակիայի ընտրանին 43։74 հաշվով պարտվել էր Շվեյցարիայի թիմին։ Սլովակների հետ խաղում Հայաստանի թիմին ամենից շատ միավոր է բերել Ա.Կոնստանտինովը: Նա վաստակել Է 18 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
