Քիմ Քարդաշյանին հրավիրել են Թուրքիա` բուժմա՞ն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2011 10:13

Հայտնի հեռուստաաստղ, ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանին հրավիրել են Թուրքիա բուժման, երբ վերջինս հայտնաբերել է, որ տառապում է փսորիազ հիվանդությամբ:

Թուրքիայի առողջարաններից մեկի  գործադիր տնօրեն Ֆուաթ Ունսալը փսորիազով տառապող աստղին կոչ է արել այցելել իրենց համալիր, որտեղ ձկները կբուժեն նրան:

Աստղը հիվանդության պատճառով վերջերս ընդհատել էր իր հեռուստատեսային ծրագրերը:

Նշենք, որ նա այդ հիվանդությունը ժառանգել է մորից։

Մոդելը հայտարարել է, որ հիվանդության պատճառով ինքն այլևս չի շարունակի մոդելի կարիերան: Հիշեցնենք, որ նա պատրաստվում է մեկ ամսից ամուսնանալ։

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply