Թուրքիայում ողջ զինվորական ղեկավարությունը պաշտոնաթող է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 30, 2011 8:01
Իրենց պաշտոններից հեռացել են թուրքական զորքերի գլխավոր հրամանատարը, գլխավոր շտաբի պետը, ցամաքայի զորքերի հրամանատարը, ռազմածովային ուժերի ու նավատորմի հրամանատարները: Հեռանալու պատճառները դեռևս պարզ չեն: Սակայն նշվում է, որ զինվորական հրամանատարության անդամների ու վարչապետ Էրդողանի հարաբերությունները չէին կարգավորվում: Մասամբ դա պայմանավորված էր երկրում նոր զինվորական նշանակումների հետ: Հայտնի է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Կոշաները մի քանի անգամ հանդիպել է վարչապետի հետ: Իշըկ Կոշաները թուրքական զորքերի գլխավոր հրամանատար էր նշանակվել անցյալ տարվա օգոստոսին: Դրանից որոշ ժամանակ առաջ Թուրքիայի իշխանությունները բացահայտել էին պետական հեղաշրջման պատրաստվող զինվորականների դավադրությունը:






Facebook
Tweet This
Email This Post
