Լիբիայում յուրայինները սպանել են ապստամբների զորքերի հրամանատարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2011 15:27

Լիբիայում ապստամբների զորքերի հրամանատար Աբդել Ֆատախ Յունիսին ու ևս երկու գեներալի գնդակահարել են Քադաֆիի հետ համագործակցության կասկածանքով հարցաքննության գնալու ճանապարհին: Չնայած Արևմուտքի  օգնությանը, ընդդիմադիրներին չի հաջողվում վճռական հաղթանակ տանել ու նրանք   այդ անհաջողության համար կասկածում էին հրամանատարին: Անցումային ազգային կառավարության  ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը գեներալի սպանության մասին հայտարարելով, հերքեց ապստամբների մասնակցությունը: Նրա խոսքով,  հարձակում կատարած խմբի ղեկավարը, կալանավորվել է: Յունիսը մինչ ապստամբների կողմն անցնելը Քադաֆիի մերձավորներից էր ու զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը:

 

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply