Ավտովթարներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2011 16:00
Հուլիսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 24-ամյա  Վարուժան Վ.-ի վարած  «ՎԱԶ-2104ե մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 83-րդ կմ-ին բախվել է 35-ամյա Մհեր Ս.-ի վարած «ՎԱԶ-2106ե մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2104ե-ի ուղևորուհին` 44-ամյա  Արմինե Ա.-ն, մարմնական վնասվածքով տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, 48-ամյա  Միշա Մ.-ի վարած «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան նույն ճանապարհի 104-րդ կմ-ին շրջվել է: Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply