ՀՀ ՊՆ-ն հաստատում է, որ Նոյեմբերյանում զոհվել է գումարտակի հրամանատարի տեղակալը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 1, 2009 14:57

Այս գիշեր Տավուշի մարզի Նոյեմբերյանի Կողբ գյուղի հարակից հայ-ադրբեջանական սահմանային գոտում զոհվել է ՀՀ բանակի մայոր` անձնակազմի գծով գումարտակի հրամանատարի տեղակալը. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սեյրան Շահսուվարյանն «Անկախ»-ին տեղեկացրեց, որ զոհվածի տվյալներն ու մահվան հանգամանքները դեռ ճշտվում են:

«Մեր ունեցած տեղեկություններով` փոխհրաձգություն չի եղել. չի բացառվում, որ լինի անգամ ականի պայթյուն»,-ասաց նա:

«Անկախ»-ի տեղեկություններով` եղել է փոխհրաձգություն, որը տևել է մի քանի ժամ: «Day. az»-ը հաղորդում է, որ ադրբեջանական կողմից զոհեր չկան:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply