Լեհաստանի նախագահ. «Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարևոր է և իմաստավորված»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | July 29, 2011 14:17

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, քննարկումներին և ամփոփել արդյունքները:

«Ցանկանում եմ Ձեզ խորին շնորհակալություն հայտնել այս այցի համար Հայաստան: Ես այստեղից հեռանում եմ խորապես համոզված, որ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարևոր է և իմաստավորված: Մենք կարող ենք նաև հայ-լեհական երկկողմ  շատ սերտ հարաբերություններ կառուցել, որի ներուժը կա»,-ասել է  Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորվել են ջերմ հարաբերություններ, և Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրի Նախագահին: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրն, իրոք, ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են, և այդ ճանապարհին բարեկամների աջակցությունը չափազանց կարևոր է:

 

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply