«Մերսեդես»-ը շրջվել է ձորը` տուժածներ չկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2011 14:04

Հուլիսի 28-ին ժամը 23.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.04-ին Կոտայքի մարզի Աբովյան-Պտղնի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ.Մաթևոսյանին պատկանող «Մերսեդես-Ե320» մակնիշի 26ՕՏ980 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների համատեղ ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մաս:

 

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply