Ավտոմեքենայի քարշակը փակել էր ճանապարհի երթևեկելի մասը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2011 14:02
Հուլիսի 28-ին ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոմայրուղու 161-րդ կմ-ում Իրանի Իսլամական Հանրապետոթյան քաղաքացի Ասլահի Մուհամեդին պատկանող «Վոլվո» մակնիշի THP62-597 պետհամարանիշով ավտոմեքենայի քարշակը շրջվել է կողքի և փակել ճանապարհի երթևեկելի մասը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեխնիկայի և փրկարարների համատեղ ուժերով քարշակը բարձրացվել և տեղադրվել է թափքին:
Վերադարձի ճանապարհին` նույն ճանապարհահատվածում, Արամ Աֆտարյանին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի 01ՕՏ550 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի մեջտեղի անիվը պոկվել է, ինչի հետևանքով մեքենայի քարշակը թեքվել է կողքի և փակել ճանապարհի երթևեկելի մասը:
Տեխնիկայի և փրկարարների համատեղ ուժերով քարշակը բարձրացվել է թափքին, տեղադրվել է անիվը:






Facebook
Tweet This
Email This Post
