Այրվել է կոնսերվատորիայի շենքի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2011 13:58

Հուլիսի 28-ին ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի թերակղզում` կոնսերվատորիային պատկանող շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի Հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է հիդրոօդերևութաբանական և ջրափրկարարական ծառայություններին պատկանող երկհարկանի շենքի տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել` 14.30-ին:

Այրվել է շենքի տանիքը` 2 քմ մակերեսով:

 

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply