Ջրափրկարարները Սևանում մարդ են փրկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2011 13:54

Հուլիսի 28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևանի «Հանրային» լողափում` ազդալողանի մոտակայքում Սևանի ջրափրկարարների կողմից նկատվել է մի քաղաքացի, որը դժվարանում է լողալ և գտնվում է խուճապի մեջ:

Անմիջապես ջրափրկարարներ Ա.Հարությունյանն ու Ա.Գևորգյանը մեկնել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Երևան քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Ազատ Հովհաննիսյանին: Ափին` ջրափրկարարների և բուժծառայության աշխատակիցների կողմից Ա.Հովհաննիսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը:

Ա.Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է:

 

 

 

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply