Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2011 13:49
Հուլիսի 28-ին ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան հարակից տարածքում այրվում են խոտածածկ տարածք և ծիրանի ծառեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ժամը 16.58-ին Հատուկ հրշեջ ջոկատի պահակապետի կողմից հայտարարվել է հրդեհի բարդության “1 բիս” կանչ:
Ժամը 16.59-ին և ժ.17.00-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի Հատուկ հրշեջ ջոկատից և թիվ 5 Հատուկ փրկարար ջոկատից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Ա.Սարոյանը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զովունի գյուղի վերջնամասում` սեփականաշնորհված հողատարածքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.04-ին, մարվել` 19.19-ին: Այրվել են 5 հա ծիրանի այգի և 25 հա խոտածածկ տարածք:
Հրդեհի հետեւանքով հուլիսի 28-ին խոտածածկ տարածքներ է այրվել նաեւ Արագածոտնի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` “Արծվի թև” հուշահամալիրի հարակից տարածքում` 1 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում` օդանավակայանի հարակից տարածքում` 2500 քմ, Երևան քաղաքի Շահումյանի թիվ 1 գերեզմանատան տարածքում` 2000 քմ, Կոտայքի մարզի Ակունք գյուղի հարակից տարածքում`3000 քմ, Երևան քաղաքի “Հաղթանակ” զբոսայգու “Մայր հայաստան” արձանի հարակից տարածքում`1000 քմ, Երևան քաղաքի Աճառյան 1-ին նրբանցքում` նյարդահոգեբուժական դիսպանսերի հարակից տարածքում` 1500 քմ, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում` ֆինանսա-բանկային քոլեջի հարակից տարածքում` 4000 քմ, Արմավիրի մարզի Շահումյան գյուղում` նախկին թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում` 4000 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հարակից տարածքում`1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից տարածքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից տարածքում` 50 հա: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:






Facebook
Tweet This
Email This Post
