Սիսիանի բնակչին բերման են ենթարկել ապօրինի ծառահատման կասկածանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2011 13:48
Հուլիսի 28-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Սպանդարյան փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 54-ամյա Լիպարիտ Մ.-ին:
Զննությամբ նշված ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 9 խ/մ բոխի ծառատեսակի կտրտված փայտանյութ:
Լիպարիտ Մ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայում առկա փայտը պատկանում է իրեն և այն ս/թ հուլիսի 27-ին 27.000 դրամով գնել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տարածքից` «Արցախանտառ» կազմակերպությունից, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չունի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1135 անգամ: