Դիլիջանում երկու մեքենաներ են բախվել, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2011 13:40
Հուլիսի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում 36-ամյա Խաչատուր Ա.-ի «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Կալինինի փողոցի թիվ 27 տան մոտ բախվել է 56-ամյա Սուրիկ Ղ.-ի վարած «Դայվու» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Դայվու»-ի ուղևորները` 79-ամյա  Քնարիկ Ա.-ն և 53-ամյա Նունուֆար Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply