Վ.Վարդանյան. « 2012 թվականից վթարային շենքերի նկատմամբ կունենանք առանձնակի մոտեցում»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2011 12:55

Բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության խնդիր առկա է ողջ հանրապետությունում: Ներկայում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվում է բնակելի շենքերի կառավարման եւ շահագործման հայեցակարգ: Այս մասին «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը’ մարզ կատարած այցի ժամանակ: «Մասնավորապես 27 շենքեր գտնվում են վթարայնության 4-րդ աստիճանում: Առաջնահերթությունը պետք է տրվի այդ շենքերի բնակիչների բնակարանային խնդրի լուծմանը: Ուսումնասիրություններն արդեն ավարտման փուլում են, միաժամանակ կատարվում են համապատասխան հաշվարկներ, թե ինչ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ: Դրանք կներկայացվեն ՀՀ կառավարությանը եւ կընդունվի համապատասխան որոշում: Համոզված եմ, որ 2012 թվականից նմանատիպ շենքերի նկատմամբ կունենանք առանձնակի մոտեցում», – ասաց նախարարը:

Սյունիքի մարզում եւս խնդիրն առկա է: Ըստ սեյսմիկ ծառայության մարզային կառույցի տվյալների’ մարզի 633 բարձրահարկ շենքերից 97-ը վտանգավոր են սեյսմիկ անվտանգության տեսակետից:

 

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply