Արմավիա-ն չի շահագործելու Superjet-ը մինչեւ հանձնաժողովի աշխատանքի ավարտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2011 12:49

Արմավիա-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան այսօր Մեդիամաքսին ասել է, որ ընկերությունը չի շահագործելու Superjet ինքնաթիռը մինչեւ հանձնաժողովի աշխատանքի ավարտը:

Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Նանա Ավետիսովան դժվարացել է ասել, թե որքան կտեւի հանձնաժողովի աշխատանքը` նշելով, որ ընկերությունը հանրությանը կտեղեկացնի դրա գործունեության արդյունքների մասին:

Նախօրեին Արմավիա-ն հաստատել էր Superjet օդանավի շարժիչը աշխատանքի հետ կապված խնդիրի առկայությունը, եւ հայտնել, որ “շեղման պատճառների վերլուծության համար ստեղծվել է հանձնաժողով, որը կազմված է Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ /ՍՔԻ/, PowerJet եւ Արմավիա ընկերությունների ներկայացուցիչներից”:

 

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply